Կարևոր իրադարձություններ

Էլթոն Ջոնը և Ջոան Ռոուլինգը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր բարեգործ աստղեր

18 Ապրիլ, 2016 18:21
Էլթոն Ջոնը և Ջոան Ռոուլինգը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր բարեգործ աստղեր

Երգիչ Էլթոն Ջոնը և գրող Ջոան Ռոուլինգը դարձել են գլխավոր բարեգործ աստղերը Մեծ Բրիտանիայում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

2015թ. Ջոնը բարեգործական նպատակներով փոխանցել է 26,8 մլն ֆունտ սթեռինգ: Միջոցների հիմնական մասն ուղղվել է Բրիտանիայում և ԱՄՆ-ում Ջոնի հիմնած ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամներ:

Ռոուլինգն անցած տարի բարեգործության համար հատկացրել է 10,3 մլն ֆունտ սթեռլինգ: Մասնավորապես, փողը փոխանցվել է գրողի Lumos Foundation հիմնադրամին: Միջոցների ևս մեկ ստացող եղել է Volant Charitable Trust-ը:

Ցուցակում ներառվել են նաև գոլֆիստ Ռորի Մաքիլռոյը, One Direction խումբը, Queen խմբի անդամներ Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը:

Բրիտանացի հայտնիները բարեգործության համար հատկացրել են ընդհանուր 2,66 մլրդ ֆունտ սթեռլինգ:

 

Լրահոս

Դիտել ավելին