Կարևոր իրադարձություններ

Վաճառքում հայտնվել են նոր iPhone-ներ՝ մուսուլմանների և ուղղափառների համար

18 Ապրիլ, 2016 18:08
Վաճառքում հայտնվել են նոր iPhone-ներ՝ մուսուլմանների և ուղղափառների համար

Caviar-ը ներկայացրել է նոր iPhone-ներ ուղղափառների և մուսուլմանների համար, որոնք, ստեղծողների վստահեցմամբ, չեն վիրավորում հավատացյալների զգացմունքները։

Նոր հավաքածուն ներկայացված է երկու տարբերակներով։ iPhone-ներից մեկի վրա պատկերված է Նիկոլայ Հրաշագործի կերպարը, երկրորդի վրա՝ Մեքքայի Մասջիդ Ալ-Հարամ մզկիթը։

Մեքքային նվիրված հեռախոսը ստեղծվել է երկու տարբերակներով՝ պլատինային և ոսկե ծածկույթով։ Այն ստեղծելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ որոշ մուսուլմաններ կրոնական համոզմունքներից ելնելով զերծ են մնում ոսկու օգտագործումից։

Հեռախոսներն ունեն 64 գբ հիշողության ծավալ։ Ոսկե ծածկույթով հեռախոսն արժե 199.000 ռուբլի, պլատինե հեռախոսը՝ 194.000 ռուբլի։

 

Լրահոս

Դիտել ավելին