Կարևոր իրադարձություններ

Փոխարինում չկատարեցի, քանի որ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը հիանալի խաղաց. Էնրիկեն` կատալոնացիների պարտության մասին

18 Ապրիլ, 2016 18:07
Փոխարինում չկատարեցի, քանի որ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը հիանալի խաղաց. Էնրիկեն` կատալոնացիների պարտության մասին

Կատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Վալենսիայից» կրած պարտությանը (1:2):

«Գիտեինք, որ բարդ է լինելու: Թիմն առաջընթաց է ապրում, բայց խաղը չավարտվեց այնպես, ինչպես պետք է լիներ: «Կամպ Նոուն» թիմին աջակցեց մինչև վերջ, նման աջակցություն ես դեռ չէի տեսել: Մեզ մարտահրավեր է սպասվում, առջևում ունենք հինգ խաղ և եթե հասնենք հինգ հաղթանակի, կդառնանք չեմպիոն: Փոխարինում չկատարեցի, քանի որ անարդար կլիներ ֆուտբոլիստների հանդեպ: Նրանցից յուրաքանչյուրը հիանալի խաղաց»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է AS-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին