Կարևոր իրադարձություններ

Սիրիայից արձակված հրթիռն ու արկն ընկել են Թուրքիայի տարածքում

18 Ապրիլ, 2016 17:43
Սիրիայից արձակված հրթիռն ու արկն ընկել են Թուրքիայի տարածքում

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայի տարածքում, իսկ հրետանային արկը՝ Հաթայ նահանգի Յայլադաղ շրջանում:

Հրթիռի պայթյունի հետևանքով գրանցվել են վիրավորներ, որոնց տեղափոխել են Քիլիսի հիվանդանոց: Հրետանային արկն ընկել է ամայի տարածքում, տուժածներ չկան:

Հաղորդվում է, որ Հաթային սահմանակից սիրիական տարածքներում մարտեր են ընթանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի ու թուրքմենների միջև: Վերջին 3 օրում Սիրիայից արձակված մի շարք հրթիռներ են ընկել են Քիլիսի տարածքում:

 

Լրահոս

Դիտել ավելին