Կարևոր իրադարձություններ

Հորդանանը հետ է կանչում Իրանում իր դեսպանին

18 Ապրիլ, 2016 17:28
Հորդանանը հետ է կանչում Իրանում իր դեսպանին

Հորդանանի կառավարությունը որոշում է ընդունել կոնսուլտացիաների համար հետ կանչել Իրանում իր դեսպան Աբուդուլա աբու Ռումանին՝ Պարսից ծոցի արաբական երկրների ներքին գործերին Թեհրանի միջամտության պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հորդանանի զանգվածային լրատվամիջոցների և հաղորդակցությունների գործերի նախարար Մոհամադ Մոմանիի խոսքով՝ Իրանի ներկայիս քաղաքականությունը կարող է ճգնաժամի և անկայունության խորացման հանգեցնել տարածաշրջանում:

Նախարարը նաև Թեհրանին կոչ է արել վստահելի հարաբերություններ հաստատել հարևան արաբական երկրների հետ:

Հունվարի սկզբին Սաուդյան Արաբիան խզել է իր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ Թեհրանի կտրուկ հայտարարություններից և Իրանում սաուդյան դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո, որոնք հետևել էին Էր Ռիադում հայտնի շիա հոգևորականի նկատմամբ իրականացված մահապատժին:

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այն ժամանակ հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան «աստվածային խիստ պատժի» կարժանանա շեյխի մահապատժի համար, որին նա համարել է նահատակ, որը գործում էր խաղաղ մեթոդներով:

 

Լրահոս

Դիտել ավելին