Կարևոր իրադարձություններ

Հալեպի մոտ արգելափակվել են 100 հազարից ավելի խաղաղ բնակիչներ. «Բժիշկներ առանց սահմանների»

18 Ապրիլ, 2016 17:26
Հալեպի մոտ արգելափակվել են 100 հազարից ավելի խաղաղ բնակիչներ. «Բժիշկներ առանց սահմանների»

Հալեպ նահանգի թուրք-սիրիական սահմանի մոտ՝ Ազազ շրջանում, վերսկսված մարտերի հետևանքով ավելի քան 100 հազար քաղաքացիական անձ արգելափակված է, փախստականների մի շարք ճամբարներ զբաղեցրել են ԴԱԻՇ-ի գրոհայինները: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ժնևում «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

«Վերջին շաբաթում ծանր մարտերի վերսկսումը հանգեցրել է նրան, որ ավելի քան 35 հազար մարդ ստիպված են եղել լքել ժամանակավորապես տեղաբաշխված անձանց համար ճամբարները, որոնք կամ զբաղեցրել է ԴԱԻՇ-ը, կամ գտնվում են ռազմական գործողությունների շրջաններին մոտ: Թուրքիայի հետ սահմանին այժմ հավաքվել է ավելի քան 100 հազար մարդ, մինչդեռ դաժան բախումները շարունակվում են ընդամենը 7 կմ հեռու»,- ասվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունում նաև նշել են, որ մարտերի և կողմերի շփման գծի մոտենալու հետևանքով որոշ բուժհաստատություններ այդ շրջանում դադարել են գործել:

 

Լրահոս

Դիտել ավելին