Կարևոր իրադարձություններ

Շվեդ նախարարը հրաժարական է տվել Իսրայելը նացիստների հետ համեմատելու համար

18 Ապրիլ, 2016 17:26
Շվեդ նախարարը հրաժարական է տվել Իսրայելը նացիստների հետ համեմատելու համար

Շվեդիայի բնակ-կոմունալ տնտեսության հարցերով նախարար Մեհմեդ Կապլանը հրաժարական է տվել իր հայտարարությունների պատճառով, թե Իսրայելը պաղեստինցիներին վերաբերվում է այնպես, ինչպես նացիստները՝ հրեաներին, հայտնում է BBC-ն:

Կապլանի հրաժարականի մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Ստեֆան Լյովենը:

«Ես ստացել եմ Մեհմեդ Կապլանից հրաժարականի հայտարարություն և հավանության եմ արժանացրել այն: Ես Մեհմեդ Կապլանին գիտեմ որպես մարդ, որը հավատարիմ է մարդասիրական և ժողովրդավարական արժեքներին, սակայն նախարարը պետք է ի վիճակի լինի ներկայացնել Շվեդիան այնպես, որ տարաձայնություններ չծագեն»,- հայտարարել է Շվեդիայի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ:

Իսրայելի մասին շվեդ նախարարի հայտարարություններն արվել էին դեռ 2009 թվականին, մինչ Կապլանի՝ 2014թ. նախարար նշանակվելը:

Նախարարի հրաժարականը արվել է Շվեդիայի կոալիցիոն կառավարությունում ծագած սկանդալների ֆոնին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին