Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ի ԱԳ փոխնախարարները Երեւանում կքննարկեն արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը

18 Ապրիլ, 2016 17:23
ՀԱՊԿ-ի ԱԳ փոխնախարարները Երեւանում կքննարկեն արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ փոխնախարարներն ապրիլի 19-ին Երեւանում կքննարկեն արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Նրա տվյալներով՝ հանդիպմանը կմասնակցի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը, իսկ խորհրդակցությունը կնախագահի Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Կոնսուլտացիաների ընթացքում նախատեսվում Է քննարկել ՀԱՊԿ-ի մի քանի հայեցակարգային փաստաթղթեր, ինչպես նաեւ կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը»,-ասված Է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին