Կարևոր իրադարձություններ

Երևանում հնչած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ

26 Հոկտեմբեր, 2015 11:07
Երևանում հնչած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ
Նախօրեին Երևանում հնչած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ, և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
 
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:
 
Կրակոցների հետևանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց: 
 
Նրանցից՝ 1988 թ. ծնված Վահագ Գ.-ն տեղափոխվել է հիվանդանոց որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածքով, ներքին արյունահոսությամբ : 1988 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում:
 
 1988 թ. ծնված Արման Ա.-ն՝ աջ ազդրի նստաներվի վնասումով, իսկ 1984 թ. ծնված Արման Ս.-ն՝ ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածքով:
 
Նրանցից երկուսը նշել են, որ հրազենային վնասվածքները ստացել են Խորենացու փողոցում, իսկ մյուս երկուսը՝ Մետաքսի մոտ: 
 
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 
 
Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին