Կարևոր իրադարձություններ

«Մարիտիմու»-ն ջախջախիչ հաղթանակ է տարել, Ղազարյանը դուրս է եկել փոխարինման

18 Ապրիլ, 2016 17:19
«Մարիտիմու»-ն ջախջախիչ հաղթանակ է տարել, Ղազարյանը դուրս է եկել փոխարինման

Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապատպան Գևորգ Ղազարյանի «Մարիտիմու» ակումբը սեփական հարկի տակ ընդունել էր «Գուիմարաեշ»-ին՝ հաղթանակի հասնելով 10 հոգով մնացած մրցակցի դեմ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղս սկսել է պահեստայինների նստարանից, սակայն դրսևորվելու հնարավորություն է ստացել հանդիպման 74-րդ րոպեին:

Ղազարյանը խաղադաշտում է հայտնվել այն պահին, երբ «Մարիտիմու»-ն հանդիպման 12-րդ րոպեից 10 հոգով խաղ անցկացնող մրցակցին հաղթելիս է եղել 3-0 հաշվով: 15 րոպեների ընթացքում Ղազարյանին չի հաջողվել աչքի ընկնել:

Հաղթանակից հետո «Մարիտիմու»-ն միավորների քանակով հավասարվեց 11-րդ հորիզոնականում ընթացող «Գուիմարաեշ»-ին. երկու թիմերն էլ ունեն 35 միավոր:

 
 

Լրահոս

Դիտել ավելին