Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

Նույնիսկ 60 տարի անց այն հեքիաթ է հիշեցնում. հրապարակվել են Գրեյս Քելիի ու Ռենե 3-րդի հարսանեկան լուսանկարները (ֆոտոշարք)

18 Ապրիլ, 2016 17:08
Նույնիսկ 60 տարի անց այն հեքիաթ է հիշեցնում. հրապարակվել են Գրեյս Քելիի ու Ռենե 3-րդի հարսանեկան լուսանկարները (ֆոտոշարք)

Այսօր լրանում է Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկի՝ անզուգական Գրեյս Քելիի ու Մոնակոյի իշխան Ալբեր 3-րդի հարսանեկան ճոխ արարողության 60-րդ տարեդարձը։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հոբելյանի կապակցությամբ հրապարակվել են նշանակալի իրադարձությանը վերաբերող մի շարք բացառիկ կադրեր, որոնք մասամբ փոխանցում են միջոցառման հեքիաթային մթնոլորտը։

 

 Բրիտանական աղբյուրը նկատում է, որ չնայած նրանց ամուսնությունից 6 տասնամյակ է անցել, այնուհանդերձ՝ նույնիսկ մեր օրերում այս հարսանիքը տպավորում է իր ճոխությամբ։

 

Լուսանկարներում բարեկազմ շիկահերի հրեշտակային գեղեցկությունն է՛լ ավելի են ընդգծում էլեգանտ ժանյակավոր զգեստն ու նուրբ քողը։ Իսկ Ռենե 3-րդի դեմքին ակնհայտորեն «դաջված» է անասելի հպարտության ու երջանկության զգացումը։

 

 

The Daily Mail պարբերականը հավելում է, որ ստորև ներկայացված լուսանկարներն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, թե ինչու է Քելիի ու Ռենե 3-րդի պսակադրությունը համարվում «20-րդ դարի լավագույն հարսանիքը»։

 


 

 

Լրահոս

Դիտել ավելին