Կարևոր իրադարձություններ

Ահաբեկիչների հոսքը Սիրիա շարունակվում է. Լավրով

18 Ապրիլ, 2016 16:56
Ահաբեկիչների հոսքը Սիրիա շարունակվում է. Լավրով

Ահաբեկիչների հոսքը Սիրիա շարունակվում է՝ չնայած ԱՄՆ-ին ուղղված Ռուսաստանի կոչերին՝ նպաստել թուրք-սիրիական սահմանի փակմանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

«Մենք ամերիկյան գործընկերների առաջ հարց ենք դրել՝ փակել թուրք-սիրիական սահմանը։ Դա հին խնդիր է՝ բոլորին լավ հայտնի»,-ասել է Լավրովը։

 

«Թուրքիան չի դադարեցնում փորձերն ու ուղղակիորեն այդ մասին հայտարարում է՝ միջամտել ուժային ճանապարհով (Սիրիայում իրավիճակին)։ Առաջ է քաշում տարբեր գաղափարներ՝ ոչ թռիչքային գոտիների, անվտանգության գոտիների ստեղծման մասին։ Անհանգստացնում է, որ ԵՄ-ում չեն կասեցնում Անկարայի նման բնույթի ձգտումները»,- հավելել է նախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին