Կարևոր իրադարձություններ

Նախագահ Սարգսյանն Աշոտ Գալոյանին նշանակել է Կոլումբիայում ՀՀ դեսպան

18 Ապրիլ, 2016 16:21
Նախագահ Սարգսյանն Աշոտ Գալոյանին նշանակել է Կոլումբիայում ՀՀ դեսպան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Գալոյանը նշանակվել է Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տե ղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ապրիլի 18-ին ստորագրված հրամանագրում նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ԳԱԼՈՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»:

 

Լրահոս

Դիտել ավելին