Կարևոր իրադարձություններ

Որքա՞ն գումար ունի Միհրան Պողոսյանը

18 Ապրիլ, 2016 15:46
Որքա՞ն գումար ունի  Միհրան Պողոսյանը
«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։
 
Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմում եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից»։ Սա մեջբերում է Արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հրաժարականից:
Shabat.am-ն ուսումնասիրել է հեռացող պաշտոնյայի և նրա կնոջ հայտարարագրած ունեցվածքը.
Բարձրաստիճան պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողովում ներկայացված հայտարարագրից տեղեկանում ենք, որ Պողոսյանը անշարժ կամ շարժական գույք չի ներկայացրել:
Անձի դրամական միջոցները կազմել են՝ հարկային տարվա սկզբում՝ 26,000,000 ՀՀ դրամ, 250,000 ԱՄՆ դոլար, 12,000եվրո, տարվա վերջում այս թիվը նվազել է հասնելով՝ 22,000,000 ՀՀ դրամ, 200,000 ԱՄՆ դոլար, 12,000 եվրո:
Աշխատանքի վարձատրության և / կամ դրանց հավասարեցված այլ վճարումը կազմել է ՝ 12,359,309 դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարումները կամ այլ հատուցումները՝ 5,000,000 դրամ, 2,000,000 դրամ, 2,000,000 դրամ, 1,000,000 դրամ: Ընդհանուր եկամուտը՝ 22, 359, 309 դրամ:
Պողոսյանի կնոջ՝ Կարինե Մխիթարյանը հայտարարագրել է՝ RANGE ROVER SPORT-HSE մակնիշի տրանսպորտային միջոց, որը ձեռք է բերվել հարկային տարվա սկզբում՝ 70,000 ԱՄՆ դոլարով, դրամական միջոցը հարկային տարվա սկզբում կազմել է ՝ 15,000,000 դրամ, իսկ վերջում՝ 2,000,000 դրամ:
 
Ի դեպ, ԴԱՀԿ Միհրան Պողոսյանն իր հրաժարականի դիմումի մեջ գրել է, որ օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնա արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու։
 
Լուսանկարը՝ PanArmenia Photo-ի
 

Լրահոս

Դիտել ավելին