Կարևոր իրադարձություններ

ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալը յուրաքանչյուր ընտանիքի կարժենա տարեկան ավելի քան 6.000 դոլար

18 Ապրիլ, 2016 15:41
ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալը յուրաքանչյուր ընտանիքի կարժենա տարեկան ավելի քան 6.000 դոլար

Եվրոպական Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (այսպես կոչված Brexit) կհանգեցնի մինչև 2030թ.-ը 6%-ով երկրի տնտեսության կրճատմանը, և տարեկան յուրաքանչյուր ընտանիքի կորոստները կհասնեն 4,3 հազար ֆունտ սթերլինգի (6,1 հազար դոլար), հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը: «Նրանք, ովքեր պնդում են, որ մենք ձեռք կբերենք առավելություններ, առանց որևէ պարտավորության, ցույց են տալիս տնտեսական հարցերում իրենց տգիտությունը և ամենևին չեն պատկերացնում Մեծ Բրիտանիայի արտաքին հարաբերությունների բնույթը, եթե այն դադարի ԵՄ-ի մասը համարվել», - ասել է Օսբորնը: «ԵՄ-ի կազմից դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիան անդառնալիորեն ավելի կաղքատանա, բրիտանական ընտանիքները ևս», - նշել է նա: ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության հարցի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է հունիսի 23-ին: Ինչպես ցույց են տալիս ապրիլի 12-ին Financial Times-ի կողմից անցկացված վերջին հարցման արդյունքները, բրիտանացիների 43% -ը կողմ է ԵՄ-ի կազմում մնալուն, իսկ 42%-ը՝ դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին