Կարևոր իրադարձություններ

Հայկական կողմում ադրբեջանցի զինծառայողի դիակ չկա. ԼՂՀ անհայտ կորածների հանձնաժողով

18 Ապրիլ, 2016 15:35
Հայկական կողմում ադրբեջանցի զինծառայողի դիակ չկա. ԼՂՀ անհայտ կորածների հանձնաժողով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը հերքում է արդբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանին հանձնել զոհված ադրբեջանցի զինծառայողի մարմինը: «Արմենպրես»ի հետ զրույցում Վիկտոր Քոչարյանն ասաց, որ հայկական կողմում ադր բեջանցի զինծառայողի դիակ չկա: «Չկա նման բան: Հայկական կողմում դիակ չկա»,- վստահեցրեց Քոչարյանը:

Նա նաև հայտնեց, որ անհայտ կորած հայ զինծառայողի մասին տեղեկություններ չկան: «Նորություններ դեռ չունենք: Դեռ բանակցություններ են գնում»,- նշեց Քոչարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին