Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

26 Հոկտեմբեր, 2015 10:44
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 22-ը, կողոպուտի 3 դեպքերը բացահայտվել են:
 
Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 18, յուրացման 5 և շորթման 1 դեպք: 
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, կողոպուտի`1,  գողության 11 և խարդախության 5 դեպք: 
 
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 47-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին