Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ընկել է ձորը

18 Ապրիլ, 2016 14:46
Քաղաքացին ընկել է ձորը

Ապրիլի 18-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ս. Ա.-ին (1953թ. ծնված) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային՝ վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին