Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով մեկնել է Լիբիա. ԶԼՄ-ներ

18 Ապրիլ, 2016 14:33
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով մեկնել է Լիբիա. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը երկուշաբթի չհայտարարված այցով մեկնել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով լիբիացի պաշտոնյաներին։

Ազգային համաձայնության կառավարության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ Համոնդը բանակցություններ կվարի տեղի իշխանությունների հետ, ինչից հետո կկայանա մամլո ասուլիս։ Ազգային համաձայնության կառավարության տվյալներով՝ բրիտանացի արտգործնախարարն արդեն հանդիպել է վարչապետ Ֆայեզ Ալ-Սարաջի հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մեծ Բրիտանիան կարող է Լիբիա ուղարկել 1000 զինծառայող՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով Միացյալ Թագավորության ՊՆ աղբյուրներին։ Թերթի տվյալներով՝ Եվրոպայի տարբեր պետություններ ներկայացնող բարձրաստիճան զինվորականները կքննարկեն այդ հարցը առաջիկա օրերին՝ Հռոմում։

 

Լրահոս

Դիտել ավելին