Կարևոր իրադարձություններ

Կոլումբիայում Հայաստանը նոր դեսպան ունի

18 Ապրիլ, 2016 13:43
Կոլումբիայում Հայաստանը նոր դեսպան ունի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Գալոյանը նշանակվել է Կոլումբիայում Հայաստանի դեսպան:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահի համապատասխան հրամանգրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Գալոյանին, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»:

 

Լրահոս

Դիտել ավելին