Կարևոր իրադարձություններ

ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

18 Ապրիլ, 2016 13:21
ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

 

 

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող Ծառայության Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարարել, որով տեղեկացնում է, որ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
 

Դիմումում ասվում է.

 

«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։

 

Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։

 

Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։

 

Լրահոս

Դիտել ավելին