Կարևոր իրադարձություններ

Ընթացքի մեջ է բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման 2016 թվականի ծրագիրը

18 Ապրիլ, 2016 12:19
Ընթացքի մեջ է բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման 2016 թվականի ծրագիրը

Երևանի քաղաքապետարան - վարչական շրջաններ - համատիրություններ համագործակցության շնորհիվ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների նորոգման աշխատանքները, որոնց ընթացքում նաև ներկվում, բարեկարգվում են պատերն ու առաստաղները: Ծրագրով նախատեսված է նորոգել 721 շքամուտք: Ապրիլի 15-ի դրությամբ մուտքերից 53-ն արդեն նորոգվել է: Հիշեցնենք, որ ըստ անհրաժեշտության՝ ծրագրում նախ ներառվում են բարեկարգման առաջնահերթ կարիք ունեցող շքամուտքերը: Շքամուտքերի վերանորոգման գործընթացը կշարունակվի մինչև աշուն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Լրահոս

Դիտել ավելին