Կարևոր իրադարձություններ

Դոնբասի հակամարտության ռազմական լուծումն աղետ կդառնա բոլորի համար. Սամանտա Փաուեր

18 Ապրիլ, 2016 12:10
Դոնբասի հակամարտության ռազմական լուծումն աղետ կդառնա բոլորի համար. Սամանտա Փաուեր

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը հայտարարել է, որ Դոնբասի հակամարտության ռազմական լուծումն աղետ կդառնա բոլորի համար, այդ իսկ պատճառով Վաշինգտոնը հրաժարվում է սպառազինություն մատակարարել Ուկրաինային։ Այս մասին նա հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում։

«Սպիտակ տանը կարծում են, որ հակամարտության ռազմական լուծումն աղետ կլինի բոլորի համար։ Խաղադրույքները կրկնապատկելով և Ուկրաինային ավելի շատ զենք մատակարարելով՝ մենք կստանանք ուկրաինացիների համար ավելի շատ ցավ։ Շատ ավելի մեծ թվով մարդիկ կտուժեն»,- ասել է նա։

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Կիևին զգալի ռազմական օգնություն է մատակարարել։ «Մենք մեծ թվով ոչ մահաբեր սպառազինություն ենք մատակարարել։ Մոտ 3 մլրդ դոլար՝ փոխառությունների և ֆինանասական օգնության այլ ձևերի տեսքով։ Մենք ներդրում ենք անում արդարադատության բարեփոխման և հակակոռուպցիոն ծրագրերի մեջ»,- նշել է Փաուերը։

 

Լրահոս

Դիտել ավելին