Կարևոր իրադարձություններ

Ռիհաննան կոսմետիկայի սեփական արտադրությամբ կզբաղվի

18 Ապրիլ, 2016 12:03
Ռիհաննան կոսմետիկայի սեփական արտադրությամբ կզբաղվի

Ռիհաննան Fenty սեփական բրենդի ներքո կթողարկի դիմահարդարման միջոցների հավաքածու: 28-ամյա ամերիկացի երգչուհին LVMH ընկերության հետ 10 մլն դոլարի պարտավորագիր Է կնքել: Սպասվում Է, որ շարքը կթողարկվի 2017 թվականին. թե հատկապես ինչ կոսմետիկա Է ներկայացվելու, առայժմ չի նշվում:

Ռիհաննան արդեն կոսմետիկա ստեղծելու փորձ ունի: 2013 թվականին նա շրթներկ Է թողարկել M.A.C.-ի համար: Կարմիր անփայլ երանգն ստացել Է RiRi Woo անվանումը:   

2014 թվականից Ռիհաննան զբաղեցնում Է Puma մարզական բրենդի կրեատիվ տնօրենի պաշտոնը:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին