Կարևոր իրադարձություններ

Օլանդի վարկանիշը հասել է ռեկորդային նվազագույնի. հարցում

18 Ապրիլ, 2016 11:45
Օլանդի վարկանիշը հասել է ռեկորդային նվազագույնի. հարցում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշն իջել է՝ հասնելով ռեկորդային նվազագույն ցուցանիշի՝ հայտնում է Le Journal du Dimanche-ը։

Ifop ինստիտուտի կողմից անցկացված հետազոտության արդյունքներով՝ Օլանդի քաղաքականության հակառակորդների թիվը կազմում է 85 տոկոս, որից 46 տոկոսը «շատ դժգոհ» է նախագահի աշխատանքից, իսկ 39 տոկոսը՝ «ավելի շուտ դժգոհ»։

Օլանդի ժողովրդականության վարկանիշը ներկայում 14 տոկոս է, ընդ որում՝ միայն պատասխանողների 2 տոկոսն է «շատ գոհ», 12 տոկոսը պատասխանել է, որ «ավելի շուտ գոհ է, քան դժգոհ»։

Պատասխանողները նախագահի աշխատանքից դժգոհության պատճառների թվում նշել են տնտեսական և սոցիալական քաղաքականությունում արդյունքների բացակայությունը, բարձր հարկերը և փախստականներին հատկացվող շատ մեծ ուշադրությունը։

Պարբերականի գնահատականներով՝ Օլանդի ոչ մի նախորդ Հինգերորդ հանրապետության պատմության մեջ (1958թ.) չի ունեցել ժողովրդականության անկման նման աստիճան նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ։

 

Լրահոս

Դիտել ավելին