Կարևոր իրադարձություններ

8 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայից ինքնաթիռ է ժամանել Թեհրան(տեսանյութ)

18 Ապրիլ, 2016 10:14
8 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայից ինքնաթիռ է ժամանել Թեհրան(տեսանյութ)

Ֆրանսիայի Air France ընկերությունը կատարել է գրեթե10 տարվա ընթացքում առաջին մարդատար չվերթը Թեհրան: Դա հնարավոր է դարձել Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ կնքված միջուկային համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո, տեղեկացնում է BBC-ն:

Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել էր 2008 թվականին՝ Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով պատժամիջոցների սահմանումից հետո:  Ութ տարի անց առաջին չվերթով Թեհրան են մեկնել Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ալեն Վիդալին եւ 15 ֆրանսիացի գործարարներ:

Ավիահաղորդակցության վերականգնումն ավելի վաղ վեճեր է հարուցել Ֆրանսիայում, քանի որ Air France-ն ինքնաթիռների ուղեկցորդուհիներին հորդորել է Իրանում գլխաշորվ ծածկել մազերն ու գլուխը՝ տեղական օրենքներին համապատասխան:

 

Լրահոս

Դիտել ավելին