Կարևոր իրադարձություններ

Արշակունյաց պողոտայում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

18 Ապրիլ, 2016 10:11
Արշակունյաց պողոտայում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Ապրիլի 17-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Նորագավիթի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Higer» մակնիշի 4578S պ/հ (վարորդ՝ Ս. Խ.) և «Saba Saipa» մակնիշի 35 OT 412 պ/հ (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Saba Saipa»-ի վարորդը և ուղևոր՝ 1983 թ. ծնված Ա. Ս.-ը դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները վարորդին և ուղևորին մոտեցրել են շտաօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են «Saba Saipa» մակնիշի ավտոմեքենան:

Տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ ուղևորինը` միջին ծանրության:

 

 

Լրահոս

Դիտել ավելին