Կարևոր իրադարձություններ

Բաղադրատոմս` ոտքերի քրտնարտադրության դեմ

18 Ապրիլ, 2016 22:44
Բաղադրատոմս` ոտքերի քրտնարտադրության դեմ

Քրտնարտադրության դեմ

 
Պատրաստեք կաղնու կեղևի թուրմ այնպես, ինչպես նշված է տվյալ փաթեթավորման տուփի վրա, ապա լցրեք թուրմը տաք ջրի մեջ և պահեք ձեր ոտքերը այդ ջրում 15-20 րոպե: Կրկնեք այս գործընթացը 10 օր շարունակ: 
 
Կոշտուկների դեմ
 
Անհրաժեշտ է վարսակի փաթիլներով շիլա պատրաստել, ապա ոտքերը դնել շիլայի մեջ: Կարող եք նաև շիլան քսել ոտքերին և փաթաթել ոտքերը պոլիէթիլենային տոպրակով: Թողնել 15-20 րոպե այնուհետև լվանալ: 
 
Եթե ոտքերը հոգնել են
 
Եթե ձեր ոտքերը հոգնել են բարձրակրունկներով ացկացրած երկար օրվանից հետո, ապա անհրաժեշտ է 1 լիտր զով ջրին ավելացնել 1 ճ/գ կերակրի աղ կամ 2-3 ճ/գ ծովի աղ: Ոտքերը պահել այդ ջրում 20 րոպե, ապա քսել ոտքերի համար նախատեսված խոնավեցնող քսուկ:
 

Լրահոս

Դիտել ավելին