Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանին հանգստանալու հնարավորություն էր տրվել

17 Ապրիլ, 2016 23:22
Մխիթարյանին հանգստանալու հնարավորություն էր տրվել

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա ավագ և Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Համբուրգ»-ի դեմ կայացած հանդիպմանը:

Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հայ ֆուտբոլիստին հանգստանալու հնարավորություն էր տվել:

Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել «Համբուրգ»-ի նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին