Կարևոր իրադարձություններ

Նավթի արդյունահանման սառեցման հարցով ՕՊԵԿ-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսին

17 Ապրիլ, 2016 22:34
Նավթի արդյունահանման սառեցման հարցով ՕՊԵԿ-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսին

Նավթարդյունահանող երկրները հաջորդ անգամ հունիսին՝ ՕՊԵԿ-ի հանդիպմանը, կքննարկեն նավթի արդյունահանման հնարավոր սառեցման հարցը: Այս մասին Դոհայում հանդիպման արդյունքների մասին խոսելիս լրագրողներին ասել է Նիգերիայի նավթի նախարար Էմանուել Կաչիկվուն՝ գրում է ria.ru-ն:

«Հաջորդ անգամ մենք կհանդիպենք հունիսին՝ Վիեննայում ՕՊԵԿ-ի հանդիպման ժամանակ: Ես կարծում եմ՝ Վիեննայում մենք սկզբում կպայմանավորվենք ՕՊԵԿ-ի ներսում, այնուհետև կընդգրկենք ՕՊԵԿ-ի կազմի մեջ չմտնող երկրներին»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին