Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիր բանակցողը հայտնել է, որ կոչ չի արել դադարեցնել Սիրիայում հրադադարը

17 Ապրիլ, 2016 22:33
Ընդդիմադիր բանակցողը հայտնել է, որ կոչ չի արել դադարեցնել Սիրիայում հրադադարը

Սիրիայի բանակցությունների շուրջ ընդդիմադիր Բարձրագույն կոմիտեի գլխավոր բանակցող Մոհամեդ Ալուշը հայտարարել է, որ Twitter-ում կոչ չի արել դադարեցնել Սիրիայում հրադադարը, հայտնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ՝ կիրակի օրը, նա իր միկրոբլոգում գրել էր, որ համաձայն չէ հեղափոխության գաղափարից հետ կանգնելուն և աջակցում է գումարտակների դիրքորոշմանը, ինչպիսին էլ դրանք լինեն: «Մի՛ վստահեք ռեժիմին և մի՛ սպասեք նրանցից գթասրտություն… հարվածեք նրանց ամենուրեք»,- գրված է Ալուշի գրառումում:

«Սա նամակ է ինքնապաշտպանության միավորումներին: Սա կոչ չէ էսկալացիայի: Էսկալացիան ռեժիմի ձեռքի գործն է: Սա միայն ինքնապաշտպանության կոչ է Հալեպում եռակի հարձակումների դեմ. քրդերի, ԴԱԻՇ-ի և ռեժիմի, որոնք արտաքին ուժեր են ներգրավում»,- ասել է Ալուշը RIA Novosti-ին՝ մեկնաբանելով Twitter-ում իր գրառումը:

 

Լրահոս

Դիտել ավելին