Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի հերթական նենգ քայլն այս անգամ նույնպես ձախողվեց

17 Ապրիլ, 2016 21:28
Ադրբեջանի հերթական նենգ քայլն այս անգամ նույնպես ձախողվեց

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինային (Չեխիայի Հանրապետություն), ով Արցախ էր ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ։

ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների շուրջ։

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այն Ադրբեջանի կողմից վաղուց նախապատրաստված ու կանխամտածված փորձ էր՝ տապալել խաղաղ գործընթացը և լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով, որը, սակայն, ձախողվեց։ Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի զինվածուժերի կողմից այդ ընթացքում իրականացվել են ռազմական հանցագործություններ, որոնք ուղեկցվում էին պատերազմի օրենքների ու սովորույթների ևմիջազգային մարդասիրական իրավունքի նորմերի զանգվածային խախտումներով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի և Եվրամիության միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարքհարցերի։

 

Լրահոս

Դիտել ավելին