Կարևոր իրադարձություններ

Վնասակա՞ր է արդյոք «Կոկա-կոլան» երեխաներին. բժշկի անսպասելի հիմնավորումը

17 Ապրիլ, 2016 21:23
Վնասակա՞ր է արդյոք «Կոկա-կոլան» երեխաներին. բժշկի անսպասելի հիմնավորումը

Ինչպես հայտնի է, երեխաները շատ են սիրում Կոկա-կոլա: Նրանք զգում են դրա պահանջը, իսկ մեծահասակները չեն մերժում փոքրիկներին` գնելով գազավորված ըմպելիքը:

Սակայն շատերը, այդ թվում նաև մանկաբույժ Կոմարովսկին, պնդում են, որ Կոկա-կոլան պետք է օգտագործել չափավոր:

«Կոլայում վատ բան չեմ տեսնում, բացի շաքարի քանակից: Ըմպելիքը խիստ արգելվում է նորմայից ավել կշիռ ունեցող երեխաներին: Կոլա խմելուց հետո երեխան նաև պետք է ֆիզիկական ակտիվության հնարավորություն ունենա:

Երբ երեխան հիվանդ է, երբ նա հրաժարվում է լիարժեք սնվել, կոլայի օգտագործումը չի խանգարի: Պարզվում է, որ ացետոնի բարձր մակարդակ ունեցող երեխաների համար մեկ բաժակ ժամանակին խմած Կոկա-կոլան կարող է դեղամիջոցի դեր ունենալ, ինչը թույլ կտա խուսափել ստացիոնար բուժումից:

Պարզապես, մայրիկներն ու հայրիկները պետք է ուշադիր հետևեն իրենց զավակների ճաշացանկին: Ամիսը մեկ փոքրիկ շիշ Կոկա –կոլան ոչ մի վնաս չի հասցնի երեխային: Սակայն պետք չէ չարաշահել ըմպելիքը, որի 1 լիտրը 108 գրամ շաքար է պարունակում»,- իր կարծիքն է հայտնում հանրահայտ մանկաբույժը:

 

Լրահոս

Դիտել ավելին