Կարևոր իրադարձություններ

Սպիտակում 20:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 57,7 տոկոսը

17 Ապրիլ, 2016 21:10
Սպիտակում 20:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 57,7 տոկոսը

Սպիտակում քաղաքապետի ընտրության քվեարկության գործընթացը 20:00-ի դրությամբ ավարտված է:Panorama.am-ը29-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բարսեղ Մակասյանից տեղեկացավ, որ ընտրությանը մասնակցել է 7664 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 57,7 տոկոսը:

Միևնույն ժամանակ հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ Սարամեջ համայնքում 1064 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 436 քաղաքացի կամ ընտրողների 40,9 տոկոսը:

Խնկոյան համայնքում 241 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 163 քաղաքացի կամ ընտրողների 67,6 տոկոսը:

Այժմ նշված համայնքներում ընթանում է ձայների հաշվարկի գործընթաց:

 

Լրահոս

Դիտել ավելին