Կարևոր իրադարձություններ

Բրյուսելում ավարտվել է «Ահաբեկչության և ատելության դեմ երթը»

17 Ապրիլ, 2016 20:38
Բրյուսելում ավարտվել է «Ահաբեկչության և ատելության դեմ երթը»

Բրյուսելում «Ահաբեկչության և ատելության դեմ երթը» ավարտվել է 1 րոպե լռությամբ` նվիրված մայրաքաղաքում ահաբեկչության զոհերի հիշատակին, հայտնում է Le Soir-ը:

Նշվում է, որ ցույցը տեղի է ունեցել առանց միջադեպերի` հավաքելով կազմակերպիչների հայտարարած թվի մոտ կեսը: Ոստիկանության տվյալներով՝ ակցիային մասնակցել է մոտ 7 հազար մարդ:

Ցուցարարների 2 շարքերն անցել են Հյուսիսային կայարանից մինչև Բորսայի շենքի դիմացի հրապարակ, որտեղ ահաբեկչությունից հետո կառուցվել է ժողովրդական հուշարձան: Այնտեղ բերել են մոմեր, ծաղիկներ, փափուկ խաղալիքներ և դրոշներ:

 

Լրահոս

Դիտել ավելին