Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Առավել հաճախ արձանագրված խախտումներն են կողմնակի անձանց ներկայությունն ու ընտրողների խմբերի փոխադրումը

17 Ապրիլ, 2016 19:40
Առավել հաճախ արձանագրված խախտումներն են կողմնակի անձանց ներկայությունն ու ընտրողների խմբերի փոխադրումը

Հայաստանի մի շարք համայնքներում այսօր` ապրիլի 17-ին, ընթացող ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից առավել հաճախ արձանագրված խախտումները վերաբերում են ընտրատեղամասում կողմնակի (չլիազորված, վկայական չունեցող) անձանց ներկայությանը, ընտրատեղամասերից դուրս մարդկանց կուտակումներին եւ  ընտրողների խմբերի փոխադրմանը:

Այսօր արձանագրվել է կողմնակի (չլիազորված, վկայական չունեցող) անձանց ներկայության և/կամ տեղամասում 15 հոգուց ավել անձանց կուտակումների 7, ընտրողների խմբերի փոխադրման և/կամ տեղամասից դուրս կուտակումների 5, քվեարկության գաղտնիության խախտման 3 դեպք, 2 անգամ եղել է ընտրացուցակի հետ կապված խնդիր:

Նշենք, որ առավել ահազանգերով տեղամասերն են թիվ 15 ընտրական տարածքի (Թալին) 1, 2, 3 ընտրատեղամասերը, թիվ 29 ընտրական տարածքի (Սպիտակ) 1, 9, 5, թիվ 25 ընտրական տարածքի (Հրազդան) 1, 3, 13, 17 ընտրատեղամասերը:

Նշենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից գրանցված դիտորդների թիվը 22-ն է: Ընդհանուր դիտորդների թիվը 114-ն է:

Հիշեցնենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են Արագածոտն, Լոռի, Կոտայք մարզերի համայնքներում: Առավել թեժ ընտրություններ են Սպիտակ, Թալին եւ Հրազդան քաղաքներում:

Լրահոս

Դիտել ավելին