Կարևոր իրադարձություններ

Չինաստանում մոտ 4.5 հազար տարվա գերեզմանոց են գտել

17 Ապրիլ, 2016 19:11
Չինաստանում մոտ 4.5 հազար տարվա գերեզմանոց են գտել

Չինաստանի Սիչուան նահանգում գտել են մոտ 4.5 հազար տարվա գերեզմանատուն, հայտնում է RIA Novosti-ն:

Տարբեր դամբարաններով հնագույն գերեզմանատունը հայտնաբերվել է Դաի շրջանում: Ինչպես հայտարարել է հնագետների խմբի ղեկավարը` դամբարաններն իրարից տարբերվում են իրենց ոճով: Նրա խոսքով` դա Չենդու դաշտավայրի ամենահին և համեմատաբար լավ պահպանված գերեզմանոցն է:

Գերեզմանատանը հայտնաբերվել են թաղվածների լավ պահպանված մնացորդներ, ինչպես նաև բազմաթիվ կենցաղային իրեր` ներառյալ կերամիկական:

 

Լրահոս

Դիտել ավելին