Կարևոր իրադարձություններ

Կարլո Անչելոտին հետաքրքրված է Ալեքսիս Սանչեսի ծառայություններով

17 Ապրիլ, 2016 19:10
Կարլո Անչելոտին հետաքրքրված է Ալեքսիս Սանչեսի ծառայություններով

«Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է իր թիմում տեսնել «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին:

Իտալացի մասնագետը, ի դեմս «Արսենալի» չիլիացի կիսապաշտպանի, տեսնում է Ռոբեն-Ռիբեյրի զույգից որևէ մեկի փոխարինողին, որոնք բավականին հաճախ վնասվածքներ են ստանում:

Chile AS-ը հաղորդում է այն մասին, որ մյունխենցիները պատրաստ են 27-ամյա չիլիացի կիսապաշտպանի համար վճարել 40 մլն եվրո:

Ալեքսիս Սանչեսը 2014 թվականից հանդես է գալիս «Արսենալի» կազմում: Ակումբը ֆուտբոլիստին ձեռք է բերել «Բարսելոնայից», 30 մլն եվրոյով:

Ընթացիկ մրցաշրջանում չիլիացին անցկացրել է 35 հանդիպում, խփել է 13 գնդակ և կատարել է 10 գոլային փոխանցում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին