Կարևոր իրադարձություններ

Պարզաբանում՝ ընտրողների ցուցակների հետ կապված անճշտությունների մասով

17 Ապրիլ, 2016 19:02
Պարզաբանում՝ ընտրողների ցուցակների հետ կապված անճշտությունների մասով

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ

2016 թվականի ապրիլի 17-ին մի շարք համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված մի շարք կայքերում հրապարակվել է տեղեկատվություն, համաձյան որի Կարեն Հովսեփյանը հայտնել է, որ իր տան վրա գրանցված ոմն Օնիկ Գևորգի Բաղդասարյանը արդեն քվեարկել է, սակայն այդ մարդը իրականում իր տանը գրանցում չունի:
Օնիկ Գևորգի Բաղդասարյանը 15.06.1971թ.-ից հաշվառված է Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղի տուն 70 հասցեում: Մինչ 1988թ. երկրաշարժը նշված տարածքում մեկ ընդհանուր շինությունում եղել են երկու տարբեր տներ: Փլուզումից հետո Օնիկ Բաղդասարյանը վերը նշված հասցեում տեղադրել է ժամանակավոր տնակ-կացարան, որտեղ և բնակվում է մինչ օրս:
Մեկ այլ հրապարակման համաձայն ընտրողը եկել է քվեարկության և ընտրացուցակում նկատել, որ իրենց տան վրա գրանցված են 2 օտար անձիք, որոնցից մեկը արդեն քվեարկել էր: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ինչպես նախորդ, այնպես նաև այս ընտրություններին ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակվել են նախնական և վերջնական ցուցակները: Նշված հրապարակման հետ կապված ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ճշգրտված տվյալներ տրամադրելու դեպքում իրականացնել ուսումնասիրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին