Կարևոր իրադարձություններ

Թալինի քաղաքապետի ընտրությունները նախկին մարզպետի համար կյանքի ու մահու խնդիր են դարձել. Աղվան Վարդանյան

17 Ապրիլ, 2016 18:55
Թալինի քաղաքապետի ընտրությունները նախկին մարզպետի համար կյանքի ու մահու խնդիր են դարձել. Աղվան Վարդանյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ով այժմ Թալինում է, լրագրողների հետ զրույցում խոսեց ընթացող ընտրությունների մասին: Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ-ն հին մեթոդներով է առաջնորդվում` կուտակումներ են ՀՀԿ-ի շտաբի մոտ, Երևանի թաղապետեր են այստեղ, անգամ փոխքաղաքապետը, որոնք եկել են աջակցելու Հանրապետական կուսակցության այս գործելաոճին, Վարդանյանն արձագանքեց. «Ես տեղյակ եմ` նախորդ ընտրություններում ինչեր են կատարվել, համեմատելու չի, և այս առումով որևէ դժգոհելու բան չունեմ: Կուսակցություն է, իր ռեսուրսը պետք է օգտագործի, իր մարդուժը օգտագործի, խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ, որ այդ ամենն արտառոց չէ»: Վարդանյանը նկատեց, որ բավական ակտիվ է ժողովուրդը:
 
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ի շտաբը նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է մոբիլիզացնում, Աղվան Վարդանյանը նկատեց. «Ընտրությունների օրն է, ես չէի ուզենա քարոզչական շերտեր լինեին: Նախկին մարզպետը համարում է իր կյանքի ու մահու խնդիրը և փորձում է վերականգնվել, և սա ակնհայտ է: Բարձրաստիճան շատ հանրապետականներ այս օրը ոչ թե Հրազդանում են, այլ Թալինում: Դե կուսակցություն է, իրենց կուսակցական խնդիրներն են: Ինձ համար տարօրինակ է այլևս վերջնականապես նախկին, ընդմիշտ նախկին մարզպետի ակտիվությունը»:
 

Լրահոս

Դիտել ավելին