Կարևոր իրադարձություններ

Թուրքիան կարող է խափանել Սիրիայի բանակցությունները քրդերի պատճառով. Ռուսաստանի դեսպան

17 Ապրիլ, 2016 18:32
Թուրքիան կարող է խափանել Սիրիայի բանակցությունները քրդերի պատճառով. Ռուսաստանի դեսպան

Թուրքիան ունակ է խափանելու միջսիրիական բանակցությունները Ժնևում «Ժողովրդավարական միությունը» ներկայացնող քրդերի մասնակցության դեպքում: Այս մասին հայտարարել է Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կինշչակը՝ տեղեկացնում է tass.ru-ն:

«Եթե իրերը իրենց անուններով կոչենք, ապա խոսքը Սալեհ Մուսլիմին և նրա կողմնակիցներին Ժնև հրավիրելուն ուղղված թուրքական «վետոյի» մասին է»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ ներկա պահին բանակցություններին քրդերի ներկայացված չլինելու խնդիրը չի լուծվում:

 

Լրահոս

Դիտել ավելին