Կարևոր իրադարձություններ

Բավարիան չունի Մեսսիի կամ Ռոնալդուի մակարդակի խաղացողներ. Գվարդիոլա

17 Ապրիլ, 2016 18:17
Բավարիան չունի Մեսսիի կամ Ռոնալդուի մակարդակի խաղացողներ. Գվարդիոլա

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ տարած հաղթանակի մասին Բունդեսլիգայի 30-րդ տուրում: 

«Բավարարված չեմ մեր խաղով: Առաջին խաղակեսում կարծես դաշտում չլինեինք: Հայցում եմ երկրպագուների ներողամտությունը: Նրանք գալիս են դաշտ, որպեսզի տեսնեն, թե ինչպես է թիմը պայքարում 90 րոպեների ընթացքում:

Մեսսիի կամ Ռոնալդուի մակարդակի խաղացողներ չունենք, ովքեր մրցաշրջանում 50-60 գոլ են խփում: Խոսքը ֆուտբոլիստների վերաբերմունքի մասին է իր գործին: Առաջին ու երկրորդ խաղակեսի տարբերությունը չափազանց մեծ է»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Bild»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին