Կարևոր իրադարձություններ

Հայ ըմբիշները oլիմպիական մեկ ուղեգիր նվաճեցին սերբական մրցաշարում

17 Ապրիլ, 2016 17:59
Հայ ըմբիշները oլիմպիական մեկ ուղեգիր նվաճեցին սերբական մրցաշարում

Սերբիայի Զրենյանին քաղաքում ապրիլի 15-17-ը կայացած ըմբշամարտի Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարում Հայաստանի պատվիրակներին այդպես էլ չհաջողվեց 1-ից ավելի օլիմպիական ուղեգիր ստանալ:

Ապրիլի 17-ին՝ մրցաշարի վերջին խաղային օրը, մրցագորգ էին դուրս եկել երկու հայ ըմբիշներ՝ ազատ ոճում 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը և հունահռոմեական ոճում 130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը:

Երկու ըմբիշներն էլ մրցաշարին մասնակցում էին որակավորման փուլից, որի հաղթահարումն այդպես էլ անհասանելի մնաց նրանց համար: Ենոքյանը հավասար պայքարում պարտվեց ռումինացի մրցակցին՝ Միխայել Մանեային, իսկ Խաչատրյանը 0:5 հաշվով զիջեց հունգարացի Բալինտ Լամին:

Հայաստանի ըմբշամարտի տղամարդկանց հավաքականը Սերբիա էր ժամանել 9 մարզիկներով, որոնցից 5-ը ազատ ոճայիններ էին, 4-ը՝ մրցելու էին հունահռոմեական ոճում: Ազատ ոճային ըմբիշ 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը դարձավ միակ ներկայացուցիչը, ում հաջողվեց Օլիմպիական ուղեգիր ձեռք բերել: Ըմբիշը եզրափակչում թեև պարտվեց մրցակցին, սակայն ըստ մրցաշարի կանոնակարգի՝ նվաճեց օլիմպիական վարկանիշը Հայաստանի ըմբշամարտի հավաքականի համար:

Ազատ ոճային 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը կարողացավ բրոնզե մեդալ նվաճել, սակայն անգամ 3-րդ տեղն օլիմպիական ուղեգիր չէր տալիս: Ազատ ոճում 74 կգ քաշային Սուրեն Խաչատրյանը պարտվեց 3-րդ տեղի համար պայքարում, իսկ անհաջող հանդես եկած 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը և 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը չկարողացան տպավորիչ արդյունքների հասնել՝ դուրս մնալով մրցաշարի որակավորման փուլից:

 
 

Լրահոս

Դիտել ավելին