Կարևոր իրադարձություններ

Կանադայի վարչապետը ապշեցրել է քվանտային համակարգիչների վերաբերյալ իր գիտելիքներով (տեսանյութ)

17 Ապրիլ, 2016 17:43
Կանադայի վարչապետը ապշեցրել է քվանտային համակարգիչների վերաբերյալ իր գիտելիքներով (տեսանյութ)

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն արժանացել է համընդհանուր հիացմունքի, երբ պատասխանել է մի լրագրողի՝ քվանտային համակարգիչների վերաբերյալ հարցին:

Ինչպես նշում է The Guardian-ը, Օնտարիոյի համալսարաններից մեկում ելույթ ունենալու ժամանակ լրագրողը ընդհատել է Կանադայի ղեկավարին՝ խնդրելով բացաատրել սովորական ու քվանտային համակարգիչների միջև եղած տարբերությունը:

Տրյուդոն, ով նախկինում ուսուցիչ է եղել, այնպիսի լիարժեք ու սպառիչ պատասխան է տվել, որ բոլոր ներկաները ծափահարել են նրան:

«Ինձ այս թեմայի շուրջ շատ հարցեր մի տվեք, այլապես ստիպված կլինեք ամբողջ օրն այստեղ անցկացնել: Հավատացեք ինձ»,-ասել է վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին