Կարևոր իրադարձություններ

Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժն ամենաուժգինն է 1979 թվականից ի վեր

17 Ապրիլ, 2016 17:35
Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժն ամենաուժգինն է 1979 թվականից ի վեր

Էկվադորի ափերի մոտ ապրիլի 16-ի գիշերը տեղի է ունեցել երկրաշարճ, որն ամենաուժեղն է 1979 թվականից ի վեր երկիրը ցնցածներից։

Էկվադորի երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ այն ունեցել է 7.8 մագնիտուդ, օջախը գտնվել է 20 կմ խորության վրա, երկրի հյուսիսարևմուտքի Մանաբի նահանգի Պեդերնալես քաղաքի շրջանում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, համաձայն վերջին պաշտոնական տվյալների՝ տարերքի զոհ են դարձել 77 մարդ, ևս 588-ը վնասվածքներ են ստացել։ Լուրջ վնասներ են գրանցվել ափամերձ շրջաններում, որտեղ փլվել են մեծ թվով շենքեր, վնասվել են ճանապարհներ, կամուրջներ և էլեկտրահաղորդման գծեր, մի շարք քաղաքներում չկա էլեկտրականություն։

Բացի այդ, ինչպես հայտնել է Petroecuador պետական նավթային ընկերության ղեկավարներից Պեդրո Մերիսալդեն, դադարեցվել է Էսմիրալդա նահանգում և Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող նավթավերամշակման խոշոր գործարանի աշխատանքը։ «Մեզ չեն հայտնել խողովակաշարերի կամ պոմպակայանների վնասվածքների մասին, սակայն աշխատանքը դադարեցվել է»,- նշել է նա։ Ներկայում գործարանի աշխատակիցներն ստուգում են սարքավորումները։ Ձեռնարկությունում տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվել։

 

Լրահոս

Դիտել ավելին