Կարևոր իրադարձություններ

Իրանի հատուկ ծառայություններն ահաբեկչի են ձերբակալել երկրի արևմուտքում

17 Ապրիլ, 2016 17:33
Իրանի հատուկ ծառայություններն ահաբեկչի են ձերբակալել երկրի արևմուտքում

 

Իրանի հատուկ ծառայություններն երկրի արևմուտքում ձերբակալել են ահաբեկչի, ով ծրագրում էր ԻԻՀ տարածքում ահաբեկչական գործողություն իրականացնել։ Այս մասին ապրիլի 17-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է Իրանի հետախուզության գործերով նախարար այաթոլլա Մահմուդ Ալավին։

«Իրանում ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով ժամանած ահաբեկիչը հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է երկրի արևմուտքում։ Ըստ ձերբակալվածի խոստովանության՝ ինքը ահաբեկչական խմբավորումների ղեկավարներից ստացել է ԻԻՀ տարածքում պայթյուն իրականացնելու առաջադրանք»,- հայտարարել է Ալավին։

Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, յաթոլլայի խոսքով, ահաբեկչի ձերբակալության գործողությունը հնարավոր է եղել իրագործել քաղաքացիական բնակչության զգոնության և ակտիվ մասնակցության շնորհիվ։ Նա նաև ընդգծել է, որ «ահաբեկական գործողությունը չեզոքացնելով՝  Իրանի հատուկ ծառայություններին հաջոցվեց կասեցնել տարածաշրջանի որոշ երկրների՝ Իրանի անվտանգությունը խաթարելու չարամիտ ծրագրերը»։

 

Լրահոս

Դիտել ավելին