Կարևոր իրադարձություններ

Արամ Դանիելյանը վստահ է, որ կհաղթի

17 Ապրիլ, 2016 17:28
Արամ Դանիելյանը վստահ է, որ կհաղթի

Հրազդանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը քաղաքի 25/20 ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ հրազդանցին գոհ է իր կատարած աշխատանքից:

Նաև ասաց, որ ինքը վստահ է` ընտրություններում հաղթանակ կտանի, քանի որ հրազդանցին գոհ է իր 14-ամյա գործունեությունից:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու են քաղաքի փողոցները խորդուբորդ, ինչու ասֆալտապատ չեն: Ի պատասխան թեկնածուն նկատեց, որ Հրազդանը «սպեցիֆիկ» քաղաք է և կա զարգացման ծրագիր ու ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի:

 

Լրահոս

Դիտել ավելին