Կարևոր իրադարձություններ

Մարդինում քուրդ զինյալները չորս թուրք զինվոր են սպանել

17 Ապրիլ, 2016 17:24
Մարդինում քուրդ զինյալները չորս թուրք զինվոր են սպանել

Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) Մարդին նահանգի Սավուր գավառում ինքնաշեն պայթուցիկ է կիրառել ոստիկանական ավտոմեքենայի անցնելու ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Պայթյունի հետևանքով զոհվել է 4 թուրք զինվոր, ևս երկուսը վիրավորվել են:

Մարդինում թուրքական ուժերը լայնածավալ աշխատանքներ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին