Կարևոր իրադարձություններ

Բենզեման մեծ դերակատարություն ունի «Ռեալ»-ում. Զիդան

17 Ապրիլ, 2016 17:19
Բենզեման մեծ դերակատարություն ունի «Ռեալ»-ում. Զիդան

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ հարձակվող Կարիմ Բենզեման կարևոր դերակատարություն ունի թիմում:

«Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը ազդել է Կարիմի վրա: Նա հիսթափված է, բայց մնում է պրոֆեսիոնալ և գիտի, որ իր խաղը շատ կարևոր է «Ռեալ»-ի համար:

Գոհ եմ սաներիցս յուրաքանչյուրի աշխատանքից: Գիտեմ, որ տղաները հավատում են հաղթանակին: Պետք է շարունակենք հաղթել:

Իսկ հաղթանակների համար մեզ պետք է Բենզեմայի կարգի ֆուտբոլիստը: Նա մեծ դերակատարություն ունի «Ռեալ»-ում»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին