Կարևոր իրադարձություններ

Ջորջ և Ամալ Քլունիներն առաջարկում են 30.000 դոլարով ընթրել իրենց հետ

17 Ապրիլ, 2016 17:12
Ջորջ և Ամալ Քլունիներն առաջարկում են 30.000 դոլարով ընթրել իրենց հետ

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոր Քլունին ու նրա կինը՝ միջազգային կարգի իրավաբան Ամալ Ալամուդինը Լոս Անջելեսի իրենց շքեղ առանձնատանը ճոխ ընթրիք կկազմակերպեն, որին ներկա գտնվելու համար հարկավոր կլինի վճարել 30.000 դոլար:
 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, աստղային ընթրիքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է ի աջակցություն՝ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի:
 

Աղբյուրը մանրամասնում է, որ ընթրիքին ներկա են լինելու բազմաթիվ առաջնակարգ աստղեր, ազդեցիկ գործարարներ ու քաղաքական գործիչներ: Բոլոր հյուրերը հնարավորություն կունենան լուսանկարվել Հիլարի Քլինթոնի ու Քլունի ամուսինների հետ: Աղբյուրը նկատում է, որ հոլիվուդյան աստղերը հաճախակի են նմանատիպ միջոցառումներ կազմակերպում ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների արշավների համար գումար հավաքելու նպատակով:
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին